Ստեփան Շահունյան

Ստեփան Շահումյան
Հայ քաղաքական մեծ գործիչ Ստեփան Շահումյանը ծնվել է Թիֆլիսում: Համայնավարական կուսակցության, խորհրդային պետության և միջազգային բանվորական շարժման գործիչ էր, խմբագիր հրապարակախոս: Եղել է Լենինի զինակիցն ու ընկերը, և իրեն էլ կոչել են «Կովկասի Լենին»:

Հաճախել է քիմիագիտության, գրականության և փիլիսոփայության դասընթացների:
Բաքվի հերոսամարտի ընթացքում` թուրքերի դեմ դաշնակցական-բոլշևիկ զինակցության ժամանակ, Շահումյանն ու Ռոստոմը հաճախ են խորհրդակցել:
Շահումյանը եղել է Բաքվի ժողովրդյին կոմիսարների խորհրդի (Սովնարկոմ)նախագահը և բոլշևիկյան կառավարության գլուխը:
Բաքվի բոլշևիկյան կառավարության անկումից հետո Շահումյանն ու իր ընկերները` 26 կոմիսարներ, ձերբակալվում են և գնդակահարվում հակաբոլշևիկյան ուժերի կողմից:
1917-1918թթ. գլխավորել է Բաքվի կոմունան և Արևելյան Անդրկովկասի Հայության ինքնապաշտպանական կռիվներն ընդդեմ օսմանյան Թուրքիայի և մուսաֆաթական թուրք-թաթարական հորդաների։ Նրան էին ենթարկվում Բաքվի հայության բոլոր շերտերն ու խավերը, նրա հրամանատարությամբ էին գործում Բաքուն պաշտպանող հիմնական ուժերը` հայկական երեք բրիգադները, որոնցից մեկի հրամանատարն էր Հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ, գնդապետ Համազասպը։

Комментариев нет:

Отправить комментарий